Ընթրիք Գինեգործի հետ/ Meet the Winemaker

ArmeniaWine

261 Views 0

Գինին ներշնչանք է, որ տանում է դեպի բարձունքներ, դեպի նորի արարում: Այն մասին, թե ինչպես հեռավոր Ֆրանսիայում ապրող գինեգործը մի աշնանային երեկո զանգ ստացավ Հայաստանից, ինչպես սիրահարվեց հայկական մրգին, և թե ինչպես հայկական գինիները դարձան համաշխաշխարհային համբավ ունեցող մրցույթների մրցանակակիր, ընթրիքի սեղանի շուրջ պատմեց Արմենիա Վայն ընկերության գինու գլխավոր խորհրդատու Ժան Բատիստ Սուլան: «Իմ քաղաքում կես լուրջ կես կատակ ինձ անվանում են այն ՀԱՅԸ, ոչ միայն նրա համար, որ Հայաստանում ավելի հաճախ եմ լինում, քան Բորդոյում, այլ նաև այն պատճառով, որ դարձել եմ ֆրանսիացի ընկերներիս Հայաստանի մասին պատմող «գինու » դեսպանը: Ոգեշնչված եմ հայկական խաղողով, ոգեշնչված եմ, որ ակատեսն եմ գինեգործության հնագույն արմատների վերածնման ուղուն, մեծ պատիվ է ինձ համար տեսնել, որ գինու հնամենի օրրաններից մեկում նորից ենք գինի պատրաստում և նվաճում համաշխարհային շուկաները: Այսօր ինձ համար բաղձալի երեկո է, այսօր տոնում ենք մեր հաղթանակը: Հպարտ եմ, որ ԹԱՐԻՐԻն Grand International Wine Award Mundus Wini մրցույթի հաղթողն է՝ հայտարարված, որպես գինիների լավագույնը»: Գինին յուրօրինակ մշակույթ է, և նման մեծության հաղթանակը չէր կարող տոնել առանց մշակութային գործիչների: Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին մշակույթի բնագավառում մեծ ավանդ ունեցող արվեստագետներ՝ Մասետրո Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը, Հասմիկ Պապյանը, Արմեն և Աննա Էլբակյանները, Վանիկ Մկրտրյանը, Վարդան Մկրտչյանը, Ջիվան Ավետիսյանը և մի շարք հյուրեր: Wine is an inspiration that leads to the high, to the birth of the new... About how a winemaker in distant France received a call from Armenia one fall evening, how he fell in love with Armenian fruit and how Armenian wines became the winner of world-renowned competitions, Jean Baptiste Soula, the chief wine consultant at Armenia Wine Company, told at a dinner table. “In my city, half-serious, half-joking I am called the ARMENIAN, not only because I visit Armenia more often than Bordeaux, but also because I’ve become the Armenian 'wine' ambassador for my French friends. I am inspired by the Armenian grape, I am inspired to witness the reincarnation of ancient roots of Armenian winemaking. It is an honor for me to see wine being ‘re-vived' in one of the world's oldest "wineries", conquering world markets. Today is a thrilling evening for me; today we celebrate a victory that is dreamt by even many internationally renowned wines. I am proud that the TARIRI you are tasting right now is the winner of the Grand International Wine Award Mundus Wini Competition, being declared as the best of wines.” Wine is a unique culture, and such a grand victory could not have been celebrated without cultural figures. The evening was honored with the presence of artists who made a great contribution to the field of culture: Tigran Mansuryan, Hovhannes Cheqijyan, Hasmik Papyan, Armen and Anna Elbakyans, Vanik Mkrtchyan, Vardan Mkrtchyan, Jivan Avetisyan and other distinguished guests.

Related Videos